HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Առանձնապես խոշոր չափի թմրամիջոց՝ հանձնուքում առկա արմավի կորիզների փոխարեն

Նոյեմբերի 5-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները զննության են ենթարկել քրեակատարողական հիմնակի նախկին դատապարտյալ Գ.Տ.-ի կողմից իր եղբոր՝ կալանավորված անձ Ռ.Մ.-ի անվամբ բերված հանձնուքը:

Ըստ Քրեակատարողական ծառայության կայքի՝ զննության արդյունքում պարզվել է, որ արմավի 2 տուփերից մեկում 24 հատիկների կորիզների փոխարեն քողարկված են եղել դրանց նմանությամբ պատրաստված, ափիոն տեսակի թմրամիջոց հիշեցնող, առանձնապես խոշոր չափի՝ 29.59 գր քաշով մածուցիկ զանգվածներ։

Փաստի առթիվ նախապատրաստվել են նյութեր: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter