HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Առաջարկվում է փոխհատուցել Ռուսաստանում Հայաստանի ԱԻՆ ներկայացուցչի և նրա ընտանիքի անդամի ծախսերը

Արտակարգ իրավիճակների նախարարությունն (ԱԻՆ) առաջարկում է փոխհատուցել Ռուսաստանում Հայաստանի ԱԻՆ ներկայացուցչի և նրա հետ համատեղ բնակվող ընտանիքի անդամի օտարերկրյա պետությունում ծառայության ծախսերը։ Այդ թվում՝ փոխհատուցել բնակելի տարածության վարձակալության, Ռուսաստանի Դաշնություն մեկնելու և Հայաստան վերադառնալու ճանապարհածախսը։

Նման առաջարկություն է ներկայացրել Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։

Նախարարությունն ընդգծել է, որ Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանությանը կից Արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցչի պահպանման՝ բնակարանի վարձակալության, ճանապարհածախս և այլ ծախսերի փոխհատուցման համար պետական բյուջեից լրացուցիչ միջոցներ չեն հատկացվում։ Այդ ծախսերը կատարվում են յուրաքանչյուր տարի՝ ԱԻՆ-ին հատկացվող ընդհանուր միջոցների հաշվին: Իսկ նախարարությունը ներկայացուցչին տրամադրում է միայն վարձատրության ծախսերը՝ աշխատավարձ, պարգևատրում:

Նախարարության հաշվարկներով՝ ներկայացուցչի ծախսերի փոխհատուցման նպատակով 2020 թվականի պետական բյուջեով կհատկացվի մոտ 27 միլիոն դրամ։  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter