
Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Վրաստան
Նոյեմբերի 6-ից 7-ը պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով գտնվում է Վրաստանում: Այս մասին հաղորդում է ՊՆ մամուլի ծառայությունը:
Այցի շրջանակներում պաշտպանության նախարարը նոյեմբերի 6-ին մասնակցել է Բաթումում ընթացող Վրաստանի պաշտպանության և անվտանգության հարցերով միջազգային ամենամյա համաժողովին:
Միջոցառման շրջանակներում Դավիթ Տոնոյանը հանդես է եկել «Սևծովյան տարածաշրջանում անվտանգության արդի մարտահրավերները» խորագրով բանախոսությամբ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել