HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գյումրիում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել հագուստի տաղավարին

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ նոյեմբերի 6-ին՝ ժամը 19:27-ին, 911 ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Շահումյան փողոցում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար (ՃՏՊ), կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ BMW մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Կամսար Ա., ծնված 1991 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել Շահումյան 137/6 հասցեում գտնվող հագուստի տաղավարին:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը և ուղևորը (Արթուր Խ., ծնված 1992 թ.) քաղաքացիների ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Գյումրու ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter