Վիճել են խմիչքի ազդեցության տակ, ինչն ավարտվել է սպանությամբ
Փետրվարի 21-ին` ժամը 11.50-ին, «շտապօգնության» ենթակայանից ոստիկանության Էրեբունու բաժնում ահազանգ է ստացվել, որ Նուբարաշեն թաղամասի տնակներից մեկի մերձակայքում տղամարդու դիակ է հայտնաբերվել:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը 45-ամյա Լյովա Ապրոյանին պատկանող կիսակառույց տնակի մոտ հայտնաբերել է 45-ամյա Գրիգոր Հաջի-Պողոսյանի դիակը` բռնության հետքերով:
Նույն օրը` ժամը 16-ի սահմաններում, ոստիկանության ծառայողները Նուբարաշենի Ա-2 թաղամասից բերման են ենթարկել Լյովա Ապրոյանին. նա խոստովանել է, որ փետրվարի 20-ի երեկոյան` ժամը 19-ի սահմաններում, տանը ոգելից խմիչքի ազդեցության տակ վիճաբանել է Գրիգոր Հաջի-Պողոսյանի հետ և բռունցքներով հարվածներ հասցրել նրա դեմքին ու գլխին:
Ապրոյանը ձերբակալված է: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել