78 միլիոն դրամ հատկացվեց իրավասու մարմինների նշանակած դատական փորձաքննությունների կատարմանը
Կառավարությունն այսօրվա նիստին որոշեց լրացուցիչ փորձաքննություններ կատարելու համար դատախազությանը 78 միլիոն դրամ հատկացնել։ Ըստ որոշման, գումարը տրամադրվելու է կառավարության պահուuտային ֆոնդից։
Ֆինանսների նախարարության հաղորդմամբ՝ հատկացված գումարի շրջանակներում նոյեմբերի 1-ից մինչև տարեվերջ ձեռք կբերվեն իրավասու մարմինների կողմից նշանակված դատական փորձաքննություններ։
Փորձաքննությունն իրականացնելու է «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ը, որը դեռևս նախորդ տարի 2019 թվականի «Փորձաքննությունների ծառայություններ» բյուջետային ֆինանսավորման համար ներկայացրել էր 355 միլիոն դրամի ֆինանսավորման պահանջ։ Սակայն այն նվազեցվել էր և հատկացվել էր 284 դրամ, որն էլ այժմ հանգեցրել է լրացուցիչ ֆինանսավորման անհրաժեշտության:
«Համապատասխան ֆինանսական միջոցների բացակայության պարագայում, հնարավոր չի լինի ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ում արդեն իսկ վարույթում գտնվող փորձաքննություններն ավարտին հասցնել, ինչպես նաև անհնար կդառնա քրեական վարույթն իրականացնող մարմինների որոշումներով նշանակման ենթակա դատական փորձաքննությունների կատարումը»,-որոշման նախագծում նշել է ֆինանսների նախարարությունը։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել