HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հնդկաստանի քաղաքացիները Հայաստանի մուտքի վիզա կարող են ստանալ դիվանագիտական ներկայացուցչություններում

Կառավարությունն այսօրվա նիստին որոշեց, որ Հնդկաստանի քաղաքացիները  Հայաստանի մուտքի վիզա կարող են ստանալ օտարերկրյա պետություններում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական հիմնարկներում՝ նաև առանց հրավերի:

Իսկ Հնդկաստանի այն քաղաքացիները, ովքեր ունեն կացության կարգավիճակ Արաբական Միացյալ Էմիրություններում, Բահրեյնի Թագավորությունում, Կատարում, Քուվեյթում  և Օմանի Սուլթանությունում, կամ ունեն Ամերիկայի Միացյալ Նահանգների, Միացյալ Թագավորության, Կանադայի, Շենգենյան համաձայնագրի երկրների, Ռուսաստանի Դաշնության, Ավստրալիայի, Նոր Զելանդիայի, Կորեայի Հանրապետության և Ճապոնիայի գործող բազմակի մուտքի արտոնագրեր և կացության կարգավիճակ, Հայաստան մուտքի վիզա կարող են ստանալ Հայաստանի պետական սահմանի անցման կետերում։

«Որոշման նպատակն է կանոնակարգել Հնդկաստանի Հանրապետության քաղաքացիներին մուտքի վիզայի տրամադրումը՝ տարբերակելով նախքան ժամանումը մուտքի վիզա ստանալու և ժամանումից հետո սահմանային անցակետում դրա տրամադրման դեպքերը և պայմանները՝ ապահովելով միգրացիոն հոսքերի պատշաճ կառավարումը»,-կառավարություն ներկայացված որոշման նախագծում նշել է արտաքին գործերի նախարարությունը։ 

Նախարարությունը նախատեսում է այս որոշման ընդունմանը զուգահեռ հնդկական կողմի հետ բանակցել և կնքել աշխատանքային միգրացիայի և հետընդունման հարցերը կարգավորող միջազգային պայմանագրեր, որոնք առավել համապարփակ ձևով կկարգավորեն Հնդկաստանի  քաղաքացիների՝ Հայաստանի տարածքում կացությանը վերաբերող իրավահարաբերությունները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter