HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կմասնավորեցվի «Տավուշի ուսուցիչների վերապատրաստման կենտրոն» դուստր ՓԲԸ-ի բաժնեմասերը

Կառավարությունն այսօրվա նիստին թույլատրեց մասնավորեցնել «Տավուշի ուսուցիչների վերապատրաստման կենտրոն» դուստր ՓԲԸ-ի բաժնեմասերը։ Բաժնետոմսերի վաճառքի մեկնարկային գին կսահմանվի 39 միլիոն դրամ։

Մրցութային գործընթացը կարգավորելու է Պետական գույքի կառավարման կոմիտեն, ում 2017 թվականին փոխանցվել են ընկերության բաժնեմասերի տնօրինումը։

Կոմիտեի փոխանցամբ՝ ընկերության գործունեության հիմնական տեսակն է կրթության կառավարման համակարգի բարեփոխումների իրականացման մեթոդական առաջարկությունների, երեխաների, դեռահասների հետ տարվող դաստիարակչական աշխատանքների կազմակերպման  մեթոդների, մարզային կրթական համակարգի զարգացմանն ուղղված ծրագրերի առաջարկությունների ներկայացումը։ Սակայն ընկերությունը երկար տարիներ գործունեություն չի իրականացնում, ունի մեկ աշխատակից՝ տնօրենը։

Նշենք, որ «Տավուշի ուսուցիչների վերապատրաստման կենտրոն» ՓԲԸ-ն ընդգրկված է «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020թթ. ծրագրի մասին» օրենքի ցանկերում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter