HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արսեն Թորոսյան․ «Հաստատակամ ենք հակածխախոտային օրինագիծն ընդունելու հարցում»

Ստորև ներկայացնում ենք առողջապահության նախարար Արսեն Թորոոսյանի ֆեյսբուքյան գրառումը ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում «հակածխախոտային» օրենքի քննարկման վերաբերյալ․

«Այսօր ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովում տեղի է ունենալու «հակածխախոտային» օրենքի քննարկումը։

Մինչ այդ մի շարք քննարկումներ եղել են ԱԺ բոլոր խմբակցությունների հետ, ինչպես նաև Առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովում։

Քննարկումների ժամանակ մենք բազմակողմանի և հիմնավորված ներկայացրել ենք նման օրինագիծ ընդունելու թե՛ առողջապահական և թե՛ տնտեսական անհրաժեշտությունը։ Այսօր ևս դա կանենք, չնայած միևնույն է այս օրենքը հանրային առողջապահության մասին է և ոչ թե տնտեսության։

Ցավոք սրտի, մեր որոշ գործընկերներ, լինելով ծխող և ունենալով նիկոտինային կախվածություն, որն, ի դեպ, շատ արագ անցնում է, կամ այլ դրդապատճառներով, այդպես էլ չկարողացան ամբողջությամբ մի կողմ դնել օրենքի ընդունման անհրաժեշտությանը դեմ հանդես գալու իրենց ոչ առողջապահական մոտիվները և ամեն կերպ փորձեցին նշել, որ օրենքը «ժամանակավրեպ է, և մեր հասարակությունը պատրաստ չէ դրան, որ այն հաշվի չի առնում քաղաքացիների վրա բացասական ազդեցությունը, որ հաշվի չեն առնվում թութուն աճեցնող կամ արդյունաբերությունում աշխատող անձանց շահերը, որ էլեկտրոնային սիգարետներն անվտանգ են, և պետք չէ դրանք հավասարեցնել սովորականին կամ նույնիսկ, որ ապացուցված չէ ծխելու և քաղցկեղի կապը»։ Իհարկե, այդ ամենը բավականին զավեշտալի էր լսել ԱԺ մեր գործընկերների կողմից, այլ ոչ թե ծխախոտագործների, սակայն ունենք այն՝ ինչ ունենք։

Մենք, ամեն դեպքում, շատ հաստատակամ ենք այս օրինագիծն ընդունելու հարցում և հուսով, որ ԱԺ-ն կդնի Հայաստանը իր սեփական քաղաքացինեի առողջության մասին մտածող երկրների շարքում և ոչ թե կթողնի այն որպես, այսպես կոչված, «տարածաշրջանային մոխրաման» կամ «ծխախոտային դրախտ»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter