HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարտունու Տիգրան Աբրահամյանի անվան դպրոցը նոր գույք կունենա

Մարտունու Տիգրան Աբրահամյանի անվան ավագ դպրոցին անհրաժեշտ գույքով ապահովելու նպատակով Կառավարությունն այսօրվա նիստին մոտ 14 միլիոն դրամ հատկացրեց։ Գումարը տրամադրվեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝ Կառավարության պահուստային ֆոնդից։

Նախարարության հաղորդմամբ՝ դպրոցը 2016-2019 թվականներին հիմնանորոգվել է «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակում, սակայն ուսումնական, սպորտային կամ ուսումնաօժանդակ նոր գույք նախատեսված չի եղել: Այդ իսկ պատճառով անհրաժշետություն է առաջացել դպրոցի համար նոր գույք գնել։

Լուսանկարը՝ դպրոցի պաշտոնական կայքից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter