HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երկու մարզադպրոցի համար մեկ ընդհանուր շենք կկառուցվի

Հեծանվային սպորտի և Հրանտ Շահինյանի անվան սպորտային, գեղարվեստական մարմնամարզության և ակրոբատիկայի մանկապատանեկան մարզադպրոցների համար նոր շենք կկառուցվի։ Դրա նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման համար Կառավարությունը 18 միլիոն դրամ հատկացրեց։

Մարզադպրոցների շենքը կլինի երկհարկանի և կտեղակայվի Շենգավիթ համայնքի 48 հասցեում։ Իսկ մարզական նոր համալիրն, ըստ նախնական հաշվարկների, կարժենա 802 միլիոն դրամ։

Նախարարությունը հայտնել է, որ հուլիսին Հրանտ Շահինյանի անվան սպորտային, գեղարվեստական մարմնամարզության և ակրոբատիկայի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի շենքի բակային տարածքում մետաղասարքավորումներով դահլիճի կառուցման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման համար հատկացվել էր 9 միլիոն դրամ, իսկ «Հեծանվային սպորտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց»-ի շինությունների վերակառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի համար՝ 8․7 միլիոն դրամ։

Սակայն մասնագետների ակնադիտական զննման արդյունքում պարզվել է, որ այդ մարզական օբյեկտներում ընդգրկված շենք-շինություններն ունեն ֆիզիկական և բարոյական բարձր մաշվածության աստիճան, համարվում են տեխնիկապես վտանգավոր շահագործման համար ու չեն համապատասխանում գործող նորմատիվային պահանջներին: Մասնավորապես՝ անհնար է «Հեծանվային սպորտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ը հիմնանորոգել, իսկ «Հրանտ Շահինյանի անվան սպորտային, գեղարվեստական մարմնամարզության և ակրոբատիկայի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց»-ի բակային տարածքում մարզադահլիճի կառուցումը տեխնիկապես հնարավոր չէ:

Հաշվի առնելով այդ հանգամանքերը՝ մասնագետներն առաջարկել են մարզադպրոցների կառուցման և հիմնանորոգման նախագծային աշխատանքները միավորել և փոխարինել մեկ մարզական համալիրի կառուցման նախագծային աշխատանքներով։ 

Լուսանկարում sportclubs.am-ի (Հրանտ Շահինյանի անվան մարզադպրոցն է) 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter