
401 միլիոն դրամ հատկացվեց ոռոգման օբյեկտների կապիտալ նորոգման փաստաթղթերի կազմմանը
Կառավարությունն այսօրվա նիստին 401 միլիոն դրամ հատկացրեց ոռոգման համակարգերի 9 օբյեկտների կապիտալ նորոգման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմմանը։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտնել է, որ տարիներ շարունակ ոռոգման ջուր մատակարարող ընկերությունները սեփական միջոցների հաշվին իրականացրել են փոքր ծավալի վերանորոգման աշխատանքներ, սակայն այժմ կապիտալ աշխատանքների չիրականացումը խոչընդոտելու է ոռոգման ջրի մատակարարմանը:
Մասնավորապես հատկացված գումարի շրջանականերում կազմվելու են Որոտանի մայր ջրանցքի, Քաղցրաշեն-1-ի, Շատին-Գետափ, Մալիշկա-Եղեգնաձոր ջրանցքների, Հեր-Հերի ջրամբարի, Շենավան, Բամբակաշատ, Գետաշեն համայնքների ջրանցքների և Մյասնիկյան խորքային հորի կապիտալ նորոգման նախագծային փաստաթղթերը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել