HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նոյեմբերի 14-ից մինչև հունվարի 31-ը ձմեռային զորակոչ է

2019 թվականի նոյեմբերի 14-ից մինչև 2020 թվականի հունվարի 31-ը հայտարարվեց ձմեռային զորակոչ։ Նման որոշում այսօրվա նիստին կայացրեց Կառավարությունը՝ Պաշտպանության նախարարության առաջարկով։

Զորակոչը վերաբերում է արական սեռի այն քաղաքացիներին, որոնց 18 տարին լրացել է մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ, ինչպես նաև այն քաղաքացիներին, որոնց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից նախկինում տրված տարկետումը դադարում է մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:

Ձմեռային զորակոչից խուսափող Հայաստանի քաղաքա­ցիների տվյալներն ուղարկվելու են ոստիկանության կառուցվածքային ստորա­բաժանումներ, իսկ զորակոչի ավարտից հետո` Քննչական կոմիտե։

Նախարարությունների, պետական կառավարման համակարգի այլ մարմինների ղեկավարներին, մարզպետներին և Երևանի քաղաքապետին ՊՆ-ն առաջարկեց զինվորական կոմիսարիատ չներկայացած կամ քրեական պատասխանատվության կանչված և հետախուզման մեջ գտնվող զորակոչիկների վերաբերյալ տվյալներ ստանալուց հետո նրանց նկատմամբ կիրառել աշխատանքային, տնտեսական ու այլ ոլորտներում սահմանափակումներ, գտնվելու վայրի մասին անհապաղ իրազեկել իրավասու պետական մարմիններին։

Առողջապահության նախարարին հանձնարարվեց հետազոտությունների և պատվաստումների իրականացման նպատակով համապատասխան բժշկական հաստատություններին տրամադրել պատվաստա­նյութեր և այլ բժշկական նյութեր:

Իսկ արտաքին գործերի նախարարին հանձնարարվեց դիվանագիտական ծառայության մարմինների միջոցով հյուպատոսական հաշվառման կանգնած պարտադիր զինվորական ծառայության զորակոչման ենթակա Հայաստանի քաղաքացիներին ծանուցել զինվորա­կան կոմիսարիատներ ներկայանալու մասին։

Ոստիկանության պետին, Ազգային անվտանգության ծառայության տնօրենին հանձնարարվեց զորակոչի ենթակա քաղաքացիների զորակոչից խուսափելու դեպքերը կանխելու նպատակով զորակոչի ընթացքում ուժեղացնել վերահսկողությունը Հայաստանի սահմանային հաղորդակցության ուղիներում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter