HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ուսուցչի օրվա» առթիվ պարգևատրված մասնագետները համակարգիչներ կստանան․ գործադիրը 20 միլիոն դրամ հատկացրեց

Կառավարությունն այսօրվա նիստին 22 միլիոն տրամադրեց «Ուսուցչի օրվա» առթիվ հանրակրթական ուսումնական հաստատությունների դաստիարակներին խրախուսելու նպատակով։ Գումարը փոխանցվելու է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը։

Այդ գումարով նախարարությունը գնելու է 77 դյուրակիր համակարգիչ այն տնօրենների, ուսուցիչների և նախադպրոցական ուսումնական հաստատության դաստիարակների համար, ովքեր հոկտեմբերի 4-ի՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի ունեցած միջոցառման ընթացքում խրախուսվել են շնորհակալագրով։

Բացի այդ, Կառավարությունը որոշեց 20 միլիոն դրամ հատկացնել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝ աշխատանքային բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով։ Նախարարությունն ընդգծել է, որ մի շարք նախարարությունների միացման արդյունքում ընդլայնվել է նախարարության աշխատակազմը, որի պատճառով էլ  անհրաժեշտություն է առաջացել ձեռք բերել ապրանքներ, ծառայություններ և աշխատանքներ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter