
Գյուղական բնակավայրերում բնակվող ընտանիքին տրամադրել երեխայի խնամքի նպաստ․ նոր նախագիծ
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկում է գյուղական բնակավայրերում բնակվող ընտանիքի համար ևս խնամքի նպաստ հատկացնել՝ մինչև երեխայի 2 տարին լրանալը։
Նման առաջարկություն է ներկայացրել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։
Նախարարությունը նպատակ ունի գյուղական համայնքներում բնակվող ընտանիքին տրամադրել խնամքի նպաստ՝ մեղմելու համար նախկինում արձանագրված ժողովրդագրական իրավիճակի զարգացման բացասական միտումները։
Նպաստը նշանակվելու և վճարվելու է անկախ ծնողի՝ որպես վարձու աշխատող, խնամքի նպաստ նշանակելու և վճարելու հանգամանքից։
Խնամքի նպաստի իրավունք ունենալու է երեխայի՝ Հայաստանի բնակչության պետական ռեգիստրում երեխայի հետ նույն գյուղական բնակավայրի հասցեով հաշվառված և փաստացի բնակվող ծնողը, եթե երեխայի ծննդյան օրվա դրությամբ առնվազն մեկ տարի անընդմեջ հաշվառված է և փաստացի բնակվել է գյուղական բնակավայրի հասցեով:
Լուսանկարը՝ Հակոբ Պողոսյանի
Մեկնաբանել