HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արդարադատության փոխնախարարն այցելել է «Նուբարաշեն» ՔԿՀ, ծանոթացել սննդի որակին

Արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը և Քրեակատարողական վարչության պետ Արթուր Գոյունյանն այսօր այցելել են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ և ծանոթացել փորձնական ծրագրի շրջանակում մասնավոր ընկերության կողմից դատապարտյալների և կալանավորված անձանց համար պատրաստվող սննդի որակին: Այս մասին տեղեկացնում է արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։

Հիշեցնենք, որ ծրագիրը «Նուբարաշեն» ՔԿՀ-ում մեկնարկել է հոկտեմբերի 15-ից, իսկ «Արմավիր» ՔԿՀ-ում՝ հոկտեմբերի 16-ից: 

Փոխնախարարը և ՔԿՎ պետը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետ Սամվել Մկրտչյանի ուղեկցությամբ եղել են ճաշարանում, համտեսել ՔԿՀ-ում պահվող անձանց համար պատրաստված սնունդը, զրուցել դատապարտյալների հետ: 

Փոխնախարարի խոսքով՝ մասնավոր ընկերության կողմից պատրաստվող սննդի որակը գոհացնող է, արդյունքները՝ շոշափելի. սննդից օգտվող դատապարտյալների և կալանավորված անձանց ցուցանիշը 100% է, նկատվում է նաև հանձնուքների թվի նվազում: 

Նշենք, որ կալանավորված անձանց և դատապարտյալներին օրական տրվող պատրաստի սնունդը ներառում է նախաճաշ, ճաշ և ընթրիք: Սնունդը պատրաստվում է ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկի տարածքում,  մասնագիտացված խոհարարների կողմից: Քրեակատարողական հիմնարկներում պահվող կալանավորված անձանց և դատապարտյալներին սնունդը տրամադրվում է համաձայն մեկ շաբաթվա համար նախoրոք կազմված ճաշացուցակի, որը տարբեր շաբաթների համար փոփոխվում է՝ սննդի բազմազանությունը ապահովելու նպատակով: Ճաշացուցակները կազմվում են մատակարար կազմակերպության կողմից և հաստատվում քրեակատարողական հիմնարկի պետի կողմից: Դրանք կազմելիս հաշվի են առնվում սննդի բազմազանությունն ու որակը, կալորիականությունը և այլն:

Տեղեկացնենք նաև, որ 10.09.2019 թվականին էլեկտրոնային գնումների ARMEPS համակարգի միջոցով հայտարարվել է գնման ընթացակարգ, որին մասնակցել է մեկ մասնակից՝ «ՌԵԴԻ-ՍԹԵԴԻ» ՍՊԸ-ն և վերջինս ճանաչվել է գնման ընթացակարգի հաղթող: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter