HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ազատությունից զրկելու առաջին պահից պետք է կիրառվեն բոլոր երաշխիքները` անկախ վարույթի տեսակից. բարձրաստիճան քննարկումներ Ստրասբուրգում

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը նոյեմբերի 4-6-ը Ստրասբուրգում  մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման Եվրոպական կոմիտեի 30-ամյակին նվիրված բարձրաստիճան միջոցառումներին: Այս մասին տեղեկացնում է ՄԻՊ գրասենյակը։

Քննարկումներ են տեղի ունեցել նաև Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների կանխարգելման ազգային մեխանիզմի ներկայացուցիչների և հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ:

Մարդու իրավունքների պաշտպանն իր ելույթում խոսել է Հայաստանում ձերբակալված անձանց պահման վայրերում իրավունքների ապահովման վիճակի մասին:

«Ազատությունից զրկելը գործի է դրվում այն պահից, երբ մարդը ստիպված է լինում հետևել ոստիկանի կամ այլ իրավապահ մարմնի ներկայացուցչի կամքին կամ զրկվում է իր կամքով ազատ տեղաշարժվելու հնարավորությունից, փողոցից սկսած՝ անկախ վարույթի տեսակից (քրեական, կարգապահական, վարչական կամ այլ): Բոլոր տարանջատումներն արհեստական են (բերման ենթարկել, բերել, հրավիրել, ձերբակալել և այլն)։

Նման վիճակում հայտնված մարդու համար հավասարապես կիրառելի են բոլոր երաշխիքները՝ ազատությունից զրկելու պատճառների տեղեկանալու, փաստաբանի, բժշկի իրավունք և այլն»,- նշել է Արման Թաթոյանը։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter