HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երկրաշարժ Իրանի Արդեբիլ քաղաքից 45 կմ հարավ, ՀՀ Մեղրի քաղաքից 210 կմ հարավ-արևելք

Նոյեմբերի 8-ին, տեղական ժամանակով ժամը 02:47-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 22:47-ին) ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 37.820 և արևելյան երկայնության 48.340 աշխարհագրական կոորդինատներով (Իրան՝ Արդեբիլ քաղաքից 45 կմ հարավ, ՀՀ Մեղրի քաղաքից 210 կմ հարավ-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 5.9 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 8-9 բալ:

Երկրաշարժը զգացվել է  Սյունիքի մարզի Կապան, Մեղրի և Գորիս քաղաքներում՝ 4, Վայոց ձորի Եղեգնաձոր և Վայք քաղաքներում՝ 3-4, Արարատի Արարատ քաղաքում և Երևանում՝ 3 բալ ուժգնությամբ:

Զոհերի և վիրավորների մասին տեղեկությունը ճշտվում է: 

Իրանի presstv.com հեռուստաալիքի տվյալներով  կա 5 զոհ եւ 120 վիրավոր:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter