HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Նոյեմբերի 28-ը նշել որպես Հատուկ քննչական ծառայության ծառայողի օր․ նոր նախագիծ

Արդարադատության նախարարությունն առաջարկում է նոյեմբերի 28-ը նշել որպես Հատուկ քննչական ծառայության ծառայողի օր:

Մասնագիտական տոնի օրը պատահական չի ընտրվել․ ծառայությունը կազմավորվել է 2007 թվականի նոյեմբերի 28-ին։

Արդարադատության նախարարությունն ընդգծել է, որ Հայաստանում մի շարք իրավապահ մարմինների հիմնադրման կամ դրանց համար խորհրդանշական համարվող օրերը պաշտոնապես նշվում են որպես այդ կառույցների աշխատողների մասնագիտական տոն: Ինչպես, օրինակ, Կառավարությունը սահմանել է ազգային անվտանգության մարմինների աշխատողի, փրկարարի, դատախազության, քրեակատարողական ծառայողի, հարկադիր կատարողի, Քննչական կոմիտեի ծառայողի, ոստիկանության օրը։ Այնինչ, Հատուկ քննչական ծառայության ծառայողների մասնագիտական տոն սահմանված չէ:

«Կարծում ենք, որ նպատակահարմար է ծառայության հիմնադրման օրը՝ նոյեմբերի 28-ը, պաշտոնապես հայտարարել որպես Ծառայության ծառայողի օր»,- քննարկման ներկայացված որոշման նախագծում նշել է Արդարադատության նախարարությունը։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter