HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիրայր Մուրադյան

«Եթե հոգեբանը չի հավատում, որ դատապարտյալը կարող է փոխվել, անիմաստ է այդ աշխատանքը»

Քրեակատարողական հիմնարկներում դատապարտյալների հետ տարվող հոեգաբանական աշխատանքի վերաբերյալ «Հետք»-ի կազմակերպած քննարկման ժամանակ հոգեբան Քնարիկ Առաքելյանն իր փորձից ելնելով՝ հիշեցրեց, թե ինչպես են եղել 2008 թվականին հոգեբանների և դատապարտված անձանց շփումները, թե ինչպես են դատապարտյալներն ընկալել հոգեբանի աշխատանքը։

Նրա խոսքով՝ դատապարտված անձինք չեն պատկերացնում, թե որն է հոգեբանի դերը, իսկ երբ տեստերից հետո հոգեբանները դատապարտյալներին հարցրել են, թե կցանկանան իմանալ կատարված թեստերի արդյունքները, նրանք ի միջի այլոց պատասխան են տվել։ «Երբ որ ասում ենք, որ հոգեբանները քիչ են, այո, ես կարծում եմ, որ քիչ են, որովհետև խմբակային աշխատանքի արդյունքում դու չես կարող վեր հանել այն խնդիրները, որոնք ունեն մարդիկ։ Եթե մենք հետո խոսում ենք վաղաժամ ազատման մասին, այո, պետք է մարդու հետ տևական ժամանակ աշխատել, որպեսզի հասկանալ՝ ինչից սկսվեց այդ ճանապարհը, ինչու ինքը եկավ և հասավ այդտեղ (ՔԿՀ) և ինչպես անել, որ ինքը վաղաժամ ազատումից հետո, երկու-երեք ամիս հետո նորից չվերադառնա նույն հիմնարկ»,- ասաց Քնարիկ Առաքելյանը։

Նա կարծում է, որ առաջին հերթին պետք է հոգեբանը հավատա, որ դատապարտված անձը փոխվելու է, ուղղվելու է, որովհետև հակառակ դեպքում կատարվող աշխատանքն անիմաստ է, թեկուզ և շատ թվով հոգեբաններ աշխատեն ՔԿՀ-ներում։

«Եթե հոգեբանը չի հավատում, որ այդ մարդը կարող է փոխվել, անիմաստ է այդ աշխատանքը։ Երևի թե պետք է սկսենք նաև հոգեբաններից, որպեսզի իրենք գնան այնտեղ (ՔԿՀ-ներ) այն հավատով, էնտուզիազմով, որ այդ մարդկանց ևս կարելի է փոխել, որ իրենք հասարակությունից առանձնացված չեն»,- ասաց հոգեբանը՝ հավելելով, որ պետք է կատարված աշխատանքի արդյունքում դատապարտված անձը գտնի իր մեջ դրական ռեսուրսն ու դա օգտագործի կյանքում։

Ամբողջական քննարկումը՝ ստորև։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter