HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սուրեն Պապիկյանը Մոսկվայում հանդիպել է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի գլխավոր տնօրենին

ՌԴ կատարած աշխատանքային այցի շրջանակում տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի գլխավոր տնօրեն, կառավարման խորհրդի նախագահ Օլեգ Բելոզյորովին:

Ինչպես տեղեկացնում է նախարարությունը, զրուցակիցները քննարկել են մինչև 2024 թվականը կոնցեսիոն պայմանագրով նախատեսվող ներդրումների ծավալների ավելացմանը, ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների զարգացմանը, ինչպես նաև շարժակազմերի նորացմանն առնչվող հարցեր:

Հանդիպման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել` ստեղծել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գործունեության բարելավման հարցերով համատեղ աշխատանքային խումբ, որի շրջանակներում կդիտարկվեն կոնցեսիոն պայմանագրի արդիականացման հնարավորությունները:

Այցի ընթացքում նախարարը եղել է նաև «Ռուսական երկաթուղիներ» ընկերության լոկոմոտիվային դեպոյում և փոխադրումների կառավարման կենտրոնում, ծանոթացել դրանց տեխնոլոգիական հագեցվածությանը և գործունեությանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter