HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիրայր Մուրադյան

«Դատապարտյալների մեծ մասը չի ուզում առնչություն ունենալ հոգեբանների հետ»,- ասում է հոգեբան Անուշ Ջենտերեջյանը

Արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության սոցիալ-հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի գլխավոր մասնագետ, հոգեբան Անուշ Ջենտերեջյանը գտնում է, որ ՔԿՀ-ներում աշխատող հոգեբանները փորձառություն ունեն և անկախ նրանից, թե դատապարտյալների ինչ թվաքանակ կա, գործող հոգեբանները մեծ փորձառություն ունեն վարքային հոգեբանության մեջ։ Այս մասին նա ասաց քրեակատարողական հիմնարկներում հոգեբանների և դատապարտված անձանց թվի անհամապատասխանության վերաբերյալ «Հետք»-ի կազմակերպած քննարկման ժամանակ։

«Աշխատանքի կազմակերպման և մատուցված, հնարավոր օգնության հետ կապված մենք խնդիրներ գրեթե չենք ունենում։ Ես հիմա չեմ կարող որևէ այլ բան ասել, եթե ինքս աշխատում եմ այդ ոլորտում և տեսնում եմ այն, ինչ կատարվում է»,- ասաց Անուշ Ջենտերեջյանը։ Նրա խոսքով՝ հոգեբանների թվի ավելացումը գուցե ավելի արդյունավետ կդարձնի աշխատանքը, և դա հասկանալի է, քանի որ այդ խնդիրը չի կարող երկրորդական կամ երրորդական նշանակություն ունենալ։

«Բայց այսօրվա դրությամբ դատապարտյալների այն թվաքանակը, որոնց հետ աշխատում են մեր հոգեբանները, բավականին աշխատանք են կատարում»,- ասաց Անուշ Ջենտերեջյանը՝ նշելով, որ եթե դատապարտյալն ունի հոգեբանի կարիք, ապա նրա հետ բավականաչափ աշխատանք է տարվում։ Քրեակատարողական ծառայության ներկայացուցիչը նկատում է, որ դատապարտյալի հետ տարվող աշխատանքը չի կարող լինել առանց վերջինիս ցանկության։ «Այսինքն՝ 200 դատապարտյալը միաժամանակ չեն կարող ուզել աշխատել հոգեբանի հետ։ Ես ձեզ վստահեցնում եմ։ Դատապարտյալների մեծ մասը չի ուզում առնչություն ունենալ հոգեբանների հետ»,- նշեց Անուշ Ջենտերեջյանը։

Ամբողջական քննարկումը՝ ստորև։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter