HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիրայր Մուրադյան

«Անձը որ գալիս է ՔԿՀ, կրում է մեր հասարակության բոլոր խնդիրները խտացված»,- ասում է Զարուհի Հովհաննիսյանը

Քրեակատարողական հիմնարկներում հասարակական դիտորդական առաքելություն իրականացնող խմբի անդամ Զարուհի Հովհաննիսյանը գտնում է, որ միայն հոգեբանական աջակցության պարագայում դատապարտված անձը չի կարող տանել ուղղման ամբողջ աշխատանքը։ Այս մասին նա ասաց քրեակատարողական հիմնարկներում հոգեբանների և դատապարտված անձանց թվի անհամապատասխանության վերաբերյալ «Հետք»-ի կազմակերպած քննարկման ժամանակ։

«Միայն հոգեբանական ծառայությունը չէ, որ իր վրա կարող է վերցնել այդ ամբողջ ծանրությունը։ Անձը, որ գալիս է ՔԿՀ, կրում է մեր հասարակության բոլոր խնդիրները խտացված, բոլոր այն բացերը, որոնք պետությունն իր հանդեպ չի կատարել՝ սկսած կրթական խնդիրներից»,- նկատեց Զարուհի Հովհաննիսյանը։

Վերջինս նշեց, որ դատապարտված անձանց հետ տարվող աշխատանքներում կա սոցիալական, հոգեբանական, իրավական և կրթական աջակցության կարիք։ «Պետք է խնդրին համակցված մոտենալ և այդ համակցության մեջ տեսնել հոգեբանի դերը։ Այո՛,  հոգեբանները քիչ են ամեն դեպքում։ Եթե համակցված նայենք խնդրին, ապա անձը կցանկանա հայտնվել հոգեբանի դիտակետում։ Պետք է նա դիմի հոգեբանին, բայց եթե անձի հետ անհատական ուղղման ծրագիր է կազմվում, ապա բոլոր մասնագետները համակցված բերում են դատապարտյալին այն դաշտ, որ նա գիտակցում է իր խնդիրները»,- ասաց Զարուհի Հովհանիսյանը։

Ամբողջական քննարկումը՝ ստորև։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter