HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիրայր Մուրադյան

ՄԻՊ ներկայացուցիչ․ «Շատ դեպքերում ՔԿՀ-ներում հոգեբանական աշխատանքները ձևական բնույթ են կրում»

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը բավականին ուսումնասիրություններ է իրականացնում քրեակատարողական հիմնարկներում, մշատադիտարկում է կատարվում։ ՄԻՊ գրասենյակի Քրեական արդարադատության ոլորտում իրավունքների պաշտպանության վարչության պետ Արամ Մինասյանը կարծում է, որ ազատությունից զրկված անձանց հոգեբանական կայունության և հասարակության վերաինտեգրման համար կարևոր նշանակություն ունի նրանց հետ տարվող ճիշտ հոգեբանական աշխատանքների կազմակերպումը։

Այս մասին նա ասաց քրեակատարողական հիմնարկներում հոգեբանների և դատապարտված անձանց թվի անհամապատասխանության վերաբերյալ «Հետք»-ի կազմակերպած քննարկման ժամանակ։

«Եկեք չմոռանանք, որ հենց անձը հայտնվում է ազատությունից զրկման վայրում, կարևոր է, որ առաջին իսկ օրվանից, երբ դեռևս գտնվում է կարանտինային խցերում, տարվեն համապատասխան աշխատանքներ։ Ի սկզբանե մարդը, այդ վիճակում հայտնվելով, ունենում է ադապտացվելու հոգեբանական խնդիրներ»,- ասաց Արամ Մինասյանը։

Նրա խոսքով, եղել են ՔԿՀ-ներ, երբ հոգեբանի հաստիքը համալրված չի եղել, որը համալրվել է վերջերս։ Արա Մինասյանը գտնում է, որ անձի սոցիալականացման, վերաինտեգրման խնդիրները պետք է ձևական բնույթ չկրեն։ «Շատ դեպքերում հոգեբանական աշխատանքներ իրականացնելը ձևական բնույթ է կրում։ Դատապարտյալի հետ երբ խոսում ես, հասկանում ես, որ նա նույնիսկ չի էլ վստահում հոգեբանին»,- նշեց Արա Մինասյանը։

Ամբողջական քննարկումը՝ ստորև։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter