HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Սարգսյանն այցելել է Eco Garden Corporation գյուղմթերքի վերամշակման ձեռնարկություն

Նախագահի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ աշխատանքային այցով Տավուշի մարզում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է մարզի արտադրական ձեռնարկություններ։

Ա․ Սարգսյանը եղել է Չինարի և Սյգեձոր համայնքների միջև գտնվող Eco Garden Corporation գյուղմթերքի ընդունման և պահածոյացման ձեռնարկությունում։

Նա շրջայց է կատարել ձեռնարկությունում, ծանոթացել արտադրական հզորություններին։

Տնօրեն Սամվել Մարկոսյանը նշել է, որ 2010 թվականին հիմնված ձեռնարկությունն արտադրում է տարբեր տեսակի պահածոներ, արտադրանքը հիմնականում արտահանվում է Ռուսաստանի Դաշնություն։ Արտադրության համար անհրաժեշտ մրգի և բանջարեղենի մթերման 80%-ը ապահովվում է տեղի գյուղական համայնքներից:

Ձեռնարկության աշխատակիցները հիմնականում Չինարի, Այգեձոր և Արծվաբերդ համայնքներից են։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter