HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

32-ամյա տղամարդու սպանության գործով մեղադրանք է առաջադրվել ընկերոջը. նախաքննությունն ավարտվել է

Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել 41-ամյա տղամարդուն:

Մինչդատական վարույթում իրականացված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են 32-ամյա տղամարդու՝  կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածք ստանալու հանգամանքները, շարժառիթը:

Քննության տվյալներով՝ Երևան քաղաքի 41-ամյա տղամարդը,  2019 թվականի հուլիսի 14-ին' ժամը 23:30-ի սահմաններում, Երևան քաղաքի շենքերից մեկի հետնամասում գտնվող զրուցարանում կազմակերպված խնջույքի սեղանի շուրջ, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, անձնական հարցերի շուրջ վիճել է 32-ամյա ընկերոջ հետ: Որոշ ժամանակ անց, նշված խոսակցության վերաբերյալ պարզաբանումներ պահանջելու նպատակով, զրույցը շարունակվել է և վերածվել վեճի, որի ընթացքում 41-ամյա տղամարդը, ընկերոջն  ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իր հետ նախապես վերցված դանակով մեկ անգամ հարվածել է նրա կրծքավանդակի ձախ կեսին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածք:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 41-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով:  Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։