
Սևան քաղաքում և հարակից բնակավայրերում հեռուստատեսային ալիքների հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի
«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» փակ բաժնետիրական
ընկերությունը տեղեկացնում է, որ Գեղարքունիքի մարզի Սևանի հեռուստակայանը
սնող 10 կՎ էլեկտրահաղորդման գծի վերանորոգման աշխատանքներն իրականացնելու
նպատակով նոյեմբերի 11-ից 13-ը ներառյալ, ժամը 10:00-ից 16:00-ն, հոսանքազրկվելու է Սևանի հեռուստակայանը:
Նշված ժամանակահատվածում Սևան քաղաքում և հարակից բնակավայրերում
հեռուստատեսային ալիքների հեռարձակում չի իրականացվի:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել