Հանդիպում Պաշտպանության նախարարությունում
Նոյեմբերի 8-ին Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է էմիրաթական Թավազուն տնտեսական խորհրդի ղեկավարության պատվիրակությանը: Թավազուն տնտեսական խորհուրդը հիմնադրվել է 1992 թվականին, Աբու Դաբիում, և կենտրոնացած է ռազմարդյունաբերական ոլորտի ժամանակակից տեխնոլոգիական լուծումների ուղղությամբ:
Ինչպես հայտնում է ՊՆ-ն, հանդիպման ընթացքում քննարկվել են ռազմական արդյունաբերության և ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության հնարավորությունները, տեղեկատվական տեխնոլոգիաներին և այդ ոլորտում կրթության կազմերպմանն առնչվող հարցեր:
Կողմերն ընդգծել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում իրատեսական փոխշահավետ համագործակցության հեռանկարների առկայությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել