HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՃՏՊ Գյումրի-Բավրա ավտոճանապարհին. կա զոհ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 8-ին, ժամը 18:30-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Գյումրի-Բավրա ավտոճանապարհին՝«Ղոչի աղբյուր» կոչվող հատվածում, տեղի էունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ էփրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ռաֆիկ Ա.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 50  գլորվել ձորը, ինչի հետևանքովուղևոր Անդրանիկ Խ.-ն տեղում մահացել է:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը և ուղևոր Արթուր Ս.-ն (ծնված 1995 թ.) հոսպիտալացվել են Գյումրու ԲԿ, որտեղ բժիշկները Ռաֆիկ Ա.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ Արթուր Ս.-ինը՝ միջին ծանրության:

Փրկարարներն ուղևոր Ռոման Պ.-ին (ծնված 1994 թ.) ցուցաբերել են առաջին բուժօգնություն և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. վերջինս հոսպիտալացվել է «Սուրբ Տիրամայր Նարեկ» հիվանդանոց, այնուհետև՝ տեղափոխվել Գյումրու ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը և Անդրանիկ Խ.-ի դին մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։