HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Կեռի յալ» կոչվող հանդամասում բռնկված հրդեհը տարածվել է դեպի «Լոբուց գոմեր» կոչվող հանդամաս

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտարարում է, որ նոյեմբերի 11-ին, ժամը 05:11-ին հրդեհաշիջման աշխատանքները կրկին վերսկսելու նպատակով «Լոբուց գոմեր» կոչվող հանդամաս են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 22 և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության Պառավաքարի հենակետից 10, Այգեպարի 10, ՆԵրքին Կարմիր Աղբյուրի 11, Չինարիի 10, Մովսեսի 10, Չորաթանի 8 փրկարար ծառայող: 

Դեպքի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 6-ին, ժամը 11:29-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղի «Քոլագիր» կոչվող հանդամասում՝ խոտածածկ տարածքում, հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության Չինարիի, Մովսեսի, Ներքին Կարմիր Աղբյուրի, Այգեպարի, Չորաթանի հենակետերից մեկական մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արծվաբերդ բնակավայրին պատկանող «Քոլագիր» կոչվող հանդամասին հարակից` «Կեռի յալ» հանդամասում: Նույն օրվա ժամը 17:50-ին հրդեհը հաջողվել է մեկուսացնել: Հրդեհի մակերեսը կազմել է մոտ 15 հա անտառածածկ տարածք:

Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվել են փրկարար ծառայողներ և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արծվաբերդի անտառտնտեսության» աշխատակիցներ:

Ռելիեֆի բարդության և մթության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները պարբերաբար դադարեցվել են, սահմանվել է հերթապահություն:

Նոյեմբերի 9-ին հրդեհաշիջման աշխատանքներն իրականացվել են երեք տեղամասերում, որոնցից երկուսում հրդեհը մարվել է: Պարզվել է, որ «Կեռի յալ» կոչվող հանդամասում հրդեհի մակերեսը ավելացել է մոտ 1.5 հա և տարածվել դեպի «Լոբուց գոմեր» կոչվող հանդամասին հարակից տարածք: Այրվել է մոտ 1.5 հա անտառածածկ տարածք: Նոյեմբերի 10-ին կրկին երեք տեղամասով իրականացված հրդեհաշիջման աշխատանքների արդյունքում այրվել է մոտ 5000 քմ անտառածածկ տարածք:

Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter