HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արայիկ Հարությունյանը կմասնակցի ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովի 40-րդ նստաշրջանին

Վարչապետի 2019 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ 1574-Ա որոշմամբ՝ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու նոյեմբերի 12-13-ը Փարիզում կայանալիք ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովի 40-րդ նստաշրջանին: Այս մասին տեղեկացնում է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։

Միջոցառումն իրականացվում է յուրաքանչյուր 2 տարին մեկ անգամ, որին մասնակցում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ 193 երկրի ներկայացուցիչներ:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր կոնֆերանսի 40-րդ նստաշրջանի օրակարգում նախատեսված է կրթության նախարարների բարձրաստիճան հանդիպում, որին ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի կրթական հարցերով տեղակալ տիկին Ստեֆանիա Ջիաննինիի հրավերով կմասնակցի նաև ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:

Գլխավոր կոնֆերանսի շրջանակում նախատեսվում է ընդունել Բարձրագույն կրթության որակավորումների ճանաչման վերաբերյալ գլոբալ կոնվենցիայի (Global Convention on Recognition of Higher Education Qualifications) նախագիծը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter