Քննարկել են ներքին իրավիճակն ու առաջիկա ընտրությունները
Փետրվարի 22-ին Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյանը հանդիպել է ՀՀ Գերմանիայի դեսպանության փոխդեսպան Քրիստոֆ Բրոյնիգի հետ:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել Հայաստանի ներքին քաղաքական իրավիճակին: Քննարկվել են առաջիկա խորհրդարանական ընտրությունների օրինականության ապահովման տարբեր ասպեկտներ, այդ թվում` միջազգային դիտորդական առաքելությունների մասնակցության հետ կապված հարցեր:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել