HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քննարկվել է Եվրոպական ներդրումային բանկի աջակցությամբ իրականացվող ճանապարհաշինական ծրագրերի ընթացքը

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Բագրատ Բադալյանն այսօր ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) ներկայացուցիչներին՝ Բարբորա Զեմանովային‚ Գոհար Հովհաննիսյանին և Ֆրանչեսկա Ռինալդիին։ 

Ինչպես հայտնում են նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպման նպատակն էր քննարկել բանկի օժանդակությամբ ճանապարհաշինության ոլորտում իրականացվող ծրագրերի ընթացքը և հետագա համագործակցության շրջանակները։

Բագրատ Բադալյանը ներկայացրել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-3-ի Թալին-Լանջիկ մոտ 27.5 կմ երկարությամբ հատվածի վերակառուցման ընթացքի մասին մանրամասներ‚ մասնավորապես‚ նշվել է‚ որ տվյալ հատվածում իրականացվում են հողային աշխատանքներ‚ արհեստական կառուցվածքներ։ Քննարկվել են Տրանշ 3-ի աշխատանքային ընթացակարգերի հետ կապված մի շարք հարցեր։ Անդրադարձ է կատարվել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ-4-ին և Տրանշ-5-ին։ 

Կողմերը խոսել են նաև Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագրի մասին։ Նշվել է‚ որ օրերս ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև «Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագիր» Հարևանության ներդրումային գործիքի ներդրումային դրամաշնորհային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: ԵՆԲ-ի  կողմից հատկացվելիք դրամաշնորհի միջոցներն ուղղվելու են ՀՀ մի շարք ավտոճանապարհների վրա արդեն ընտրված 24, ինչպես նաև ծրագրի ընթացքում հայտնաբերվելիք լրացուցիչ վտանգավոր կետերի բարելավմանը‚ միջպետական և հանրապետական ավտոճանապարհների ճանապարհային անվտանգության աուդիտի իրականացմանը՝ այլ վտանգավոր կետերի հայտնաբերման, գնահատման և ներդրումների առաջնահերթության սահմանման նպատակով‚ վտանգավոր կետերի բարելավման աշխատանքների տեխնիկական հսկողությանը‚ ճանապարհային անվտանգության իրազեկմանն ու ուսուցմանը‚ ինչպես նաև՝ այլ նպատակների։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter