HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱՆ-ն պարզաբանել է Աննա Վարդապետյանին պաշտոնից ազատելու որոշումը

Երեկ հայտնի դարձավ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նոյեմբերի 8-ի որոշմամբ Աննա Վարդապետյանն ազատվել է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից։

Արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունն այսօր տարածել է նախարարության պարզաբանումը Վարդապետյանի ազատման վերաբերյալ, որում ասված է. «Արդարադատության նախարարությունը բարձր է գնահատում տիկին Աննա Վարդապետյանի պրոֆեսիոնալիզմն ու ներդրումը՝ հատկապես Դատաիրավական բարեփոխումների ռազմավարության մշակման աշխատանքներում: Խնդիրը բացառապես պայմանավորված է եղել կառուցվածքային հնարավոր փոփոխություններով, որոնք ուղղված են լինելու Նախարարության աշխատանքներն առավել արդյունավետ դարձնելուն»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter