
2020-2023թթ․ կենսական նշանակության ճանապարհների ռազմավարական զարգացման պլանի պատրաստման մրցույթ է հայտարարվել
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ը հայտարարել է Հայաստանի կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման ծրագրի 2020-2023թթ. ռազմավարական զարգացման պլանի և 2020-2023թթ. միջպետական‚ հանրապետական ճանապարհացանցի պահպանման աշխատանքների պարբերաբար վերանայման ենթակա ծրագրի պատրաստման ծառայությունների մատուցման համար խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման մրցույթ։
Ինչպես նշված է նախարարության տարածած մամուլի հաղորդագրության մեջ, խորհրդատվական ծառայությունները ներառում են` 2020-2023թթ․կենսական նշանակության ճանապարհների համար ռազմավարության մշակում‚ ինչը կներկայացնի ճանապարհացանցի ներկա վիճակը, ռազմավարության նպատակները‚ թիրախները և կմատնանշի ճանապարհացանցի զարգացման, ռազմավարության իրականացման մեխանիզմները, ֆինանսավորման աղբյուրները և արժեքները, ռազմավարության իրականացման և ժամանակի բաշխման պատասխանատուներին։ Պետք է իրականացվի ուսումնասիրություն, որը պետք է գնահատի մայթերի վիճակը և երթևեկությունը Հայաստանի հիմնական ճանապարհներին։ Ուսումնասիրության շրջանակներում պետք է նաև պատրաստվի ռազմավարական պահպանման ծրագիր Հայաստանի հիմնական ճանապարհների համար՝ գնահատելով ճանապարհների վերականգնման, տարեկան պահպանման կարիքները։
Ծառայություններն ակնկալվում է սկսել 2019թ. դեկտեմբեր-2020թ. հունվար ամսին և ավարտել 2020թ. հունիսին:
«Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ը նշված ծառայությունները մատուցելու նպատակով հրավիրում է իրավասու խորհրդատվական կազմակերպություններին (խորհրդատուներին) ներկայացնել հետաքրքրվածության հայտեր: Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2019թ. նոյեմբերի 29-ը՝ ժամը 18:00։
Մրցույթի հետ կապված այլ մանրամասների կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ:
Մեկնաբանել