HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպանին

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Միխայել  Բանցհաֆի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին ԳԴՀ Տնտեսական համգործակցության և զարգացման նախարարության Հարավարևելյան և Արևելյան Եվրոպայի և Հարավային Կովկասի պատասխանատու Կարին Յահր դե Գերեռոն, ԳՄՀԸ(GIZ)-ի hայաստանյան գրասենյակի ղեկավար Աննե Քեմփան, Գերմանական KfW բանկի տարածաշրջանային տնօրեն Կլաուս Ֆայգելը, Հայաստանում KfW բանկի ներկայացուցիչ Զառա Չատինյանը և գերմանական KFW բանկի ծրագրի ավագ համակարգող Բելլա Անդրեսայանը:
Այս մասին տեղեկացնում է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։

Ողջունելով պատվիրակության անդամներին՝ նախարար  Սուրեն Պապիկյանը կարևորել է ՀՀ-ի և Գերմանիայի Դաշնության քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակը և նշել, որ կողմերի միջև երկարամյա արդյունավետ համագործակցության արդյունքում ձևավորված նոր հնարավորությունները թույլ են տալիս բազմաոլորտ հաջողություններ արձանագրել։ 

Անդրադառնալով ՀՀ վարչատարածքային բարեփոխումների գործընթացին՝ նախարարը բարձր է գնահատել  «Արդյունավետ տեղական կառավարում Հարավային կովկասում» ծրագրում ԳՄՀԸ(GIZ) և միջազգային այլ կազմակերպությունների դերակատարումը և համայնքների տնտեսական ներուժի և կարողությունների զարգացման գործում վերջիններիս ցուցաբերած աջակցությունը։ 

«Հաշվի առնելով, որ վարչատարածքային բարեփոխումները ՀՀ-ում նոր փուլ են մտնում, մեզ համար կարևոր է այս համագործակցության շարունակականությունը և արդյունավետության բարձրացումը»,- նշել է նախարարը և հավելել, որ գարնանը սպասվող ՏԻՄ ընտրություններով կտրվի համայնքների միավորման նոր փուլի մեկնարկը, իսկ առաջիկա տարիներին նախատեսվում է ավարտին հասցնել վարչատարածքային բարեփոխումների ընթացիկ փուլը։

Իր հերթին  Կարին Յահր դե Գերեռոն  ԳԴՀ կառավարության անունից շնորհակալություն է հայտնել վստահելի և արդյունավետ համագործակցության համար և հույս հայտնել, որ փոխշահավետ գործակցության վրա հիմնված ծրագրերը կշարունակվեն նաև հետագայում: « Գերմանիան արդեն երկար տարիներ Հայաստանի հետ համագործակցում է համայնքային լավ կառավարման ոլորտում՝ գրանցելով դրական արդյունքներ հատկապես համայնքային ծառայությունների բարելավման ուղղությամբ։ Ենթակառուցվածքների զարգացման բնագավառում ևս ունենք համատեղ գործունեության երկարամյա փորձ, և այստեղ հարկ է նշել KfW գերմանական զարգացման բանկի դերը»,-նկատել է Կարին Յահր դե Գերեռոն ։ 

Նախարար Սուրեն Պապիկյանը ևս կարևորել է КfW բանկի հետ գործընկերային հարաբերությունները՝ ընդգծելով, որ ՀՀ կառավարությունն այդ հարաբերություններում առաջնորդվում է վարկային միջոցների նպատակային օգտագործման և ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ արդյունքահեն աշխատանքներ իրականացնելու սկզբունքով:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, որոնք վերաբերել են ջրային ռեսուրսների կառավարմանն ու ջրամբարաշինությանը, էներգետիկ ենթակառուցվածքների զարգացմանը և տարածաշրջանային էներգետիկ ծրագրերին։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter