
Արցախի Հանրապետության ԱԳՆ ղեկավարն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին
Նոյեմբերի 12-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկին։
Արտաքին գործերի նախարարության հաղորդագրության համաձայն՝ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Արցախի Հանրապետության և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում իրավիճակին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից անցկացվող դիտարկումներին վերաբերող մի շարք հարցեր։
Զրուցակիցները նշել են հակամարտության գոտում կայունության պահպանման անհրաժեշտությունը։ Ընդգծվել է նաև հակամարտության կողմերի միջև վստահության ամրապնդման միջոցառումների իրականացման կարևորությունը՝ խաղաղ գործընթացի առաջմղման համար բարենպաստ պայմաններ ստեղծելու նպատակով։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել