HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պաշտպանության նախարարության հայտարարությունը նախապատրաստական դասընթացների կազմակերպման վերաբերյալ

Սեպտեմբերի 30-ին պաշտպանության նախարարության, Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) և «Հայ Տեք» կիբեռանվտանգության կենտրոն հիմնադրամի միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրի համաձայն՝ կազմակերպվում են «1991 ստորաբաժանումում» ծառայություն անցնելու համար նախապատրաստական դասընթացներ:

Ինչպես հաղորդում է ՊՆ մամուլի ծառայությունը, նախապատրաստական դասընթացների նպատակն է նախազորակոչային տարիքում գտնվող անձանց տրամադրել լրացուցիչ գիտելիքներ տվյալագիտության և արհեստական բանականության ոլորտների վերաբերյալ, որի շնորհիվ դասընթացների մասնակիցներն առավել պատրաստված կլինեն «1991 ստորաբաժանումում» ծառայություն անցնելու համար։ 

Նախապատրաստական դասընթացների բովանդակությունն է.

  • գծային հանրահաշիվ և անալիտիկ երկրաչափություն,
  • մաթեմատիկական անալիզ,
  • հավանականությունների տեսություն, 
  • ծրագրավորման հիմունքներ,
  • մեքենայական ուսուցման հիմունքներ,
  • նեյրոնային ցանցերի հիմունքներ,
  • ավարտական նախագծեր:

Նախապատրաստական դասընթացներին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել հետևյալ http://bit.ly/2MTEtZy հղումով:

«1991 ստորաբաժանման» մասին տեղեկատվության կարող եք ծանոթանալ հղումով:

Հարցերի դեպքում կարող եք գրել [email protected] էլեկտրոնային հասցեին կամ զանգահարել +374 60 74 00 44 հեռախոսահամարով։

Նախապատրաստական դասընթացներն անվճար են։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter