HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Գյումրիում շենք-շինություններ են օտարվել, սակայն օտարման վերաբերյալ փաստաթղթեր արխիվում առկա չեն

Գյումրիի ավագանու նոյեմբերի 12-ի նիստին օրակարգում ներառվել են հարցեր, որոնք վերաբերում են համայնքի հաշվեկշռում առկա անշարժ գույքի դուրս գրման թույլատրությանը։

Ըստ քաղաքի գլխավոր ֆինանսիստ Լենա Ջիլավյանի՝ համայնքի հաշվեկշռում կա այնպիսի գույք, որը վաղուց վաճառել են, սակայն օտարման վերաբերյալ փաստաթղթեր արխիվում առկա չեն։ «Այս շենք-շինությունների օտարումը չի եղել ավագանու որոշմամբ, եղել է ներքին որոշմամբ, այդ իսկ պատճառով չենք գտել այդ շենք-շինությունների օտարման փաստաթղթերը»,- ասաց Ջիլավյանը` հավելելով, որ դրանցից մեկն էլ «Հոկտեմբեր» կինոթատրոնն է, որը, ըստ նրա, 2001-2002թթ․-ին վաճառվել է, բայց քաղաքի հաշվեկշռում է։

Ավագանու անդամ Լևոն Բարսեղյանն ասաց, որ քաղաքում գույքի օտարումը կատարվում է ավագանու որոշմամբ. ինչպե՞ս է եղել, որ գույքը օտարվել է առանց որոշման: Ի պատասխան՝ Լենա Ջիլավյանը նշեց, որ արխիվը շատ խառն է, և փաստաթղթերը չեն գտնում, օրինակ՝  2007-2008թթ․-ի գործերն ընդհանրապես չկան։

Ըստ Լևոն Բարսեղյանի` տեղի է ունեցել հանցագործություն։ Ավագանու անդամն առաջարկեց դիմել իրավապահ մարմիններին։

Հիշեցնենք, որ Գյումրիում գործող  միակ կինոթատրոնը «Հոկտեմբերն» է, որն, ըստ մամուլում եղած տեղեկատվության, վաճառվել է «Մոսկվա» կինոթատրոնին։

Լուսանկարը՝ wikipedia.org-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter