
Գործադիրը 271 միլիոն դրամ հատկացրեց Երևանում ամանորյա միջոցառումներ կազմակերպելու համար
Կառավարությունն այսօրվա նիստին որոշեց Երևանում «Ամանոր 2020» միջոցառումների իրականացման համար 271 միլիոն դրամ հատկացնել։
Գումարը տրամադրվելու է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը, որն էլ որպես սուբվենցիա՝ այն կփոխանցի Երևան համայնքին։
Նախարարության հաղորդմամբ՝ այդ գումարի շրջանակներում մայրաքաղաքում նախատեսվում է ավելացնել «Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներին» նվիրված մշակութային միջոցառումների դեկորացիաները, ինչպես նաև ապահովել արտերկրից հրավիրվող աշխարհահռչակ արտիստի (նկատի ունեն երաժիշտ և երգահան Գորան Բրեգովիչին, հեղ․) համերգային ծրագրի իրականացումը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել