HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ճամբարակում վերականգնողական կենտրոն հիմնելու համար տարածք հատկացրեց Կառավարությունը

Կառավարությունը Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքում գտնվող փորձարարական կենտրոնի շենքը և դրա զբաղեցրած հողամասը որոշեց հատկացնել «Սոցիալական երկխոսություն» սոցիալական հասարակական կազմակերպությանը։ ՀԿ-ի տնօրինմանը տարածքը փոխանցվեց 5 տարի ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հաղորդմամբ՝ կազմակերպությունը Ճամբարակում նախատեսվում է հիմնել վերականգնողական կենտրոն, որտեղ կմատուցի վերականգնողական ծառայություններ հատուկ կարիքներ ունեցող երեխաների համար, ինչպես նաև կգործի ցերեկային կենտրոն՝ ապահովելով ծայրահեղ աղքատ, առավել խոցելի երեխաների ցերեկային զբաղվածությունը:

«Սոցիալական երկխոսություն» ՀԿ-ն հիմնադրվել է 2018 թվականին և իր գործունեությունն իրականացնում է Գեղարքունիքի մարզում։ Այն իրականացնում է սոցիալապես անապահովների, առավել խոցելիների և շահառուների ինքնօգնության կարողությունների, սոցիալական հմտությունների զարգացմանը, նրանց կենսամակարդակի բարձրացմանը, եկամուտների ավելացմանը և կյանքի որակի բարելավմանն ուղղված ծրագրեր։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter