HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գործադիրը 122 միլիոն դրամ տրամադրեց Կադաստրի կոմիտեի աշխատակիցների պարգևատրման համար

Կառավարությունն այսօրվա նիստին 280 միլիոն դրամ հատկացրեց Կադաստրի պետական կոմիտեին՝ աշխատակիցներին պարգևավճարներ տրամադրելու և կոմիտեի աշխատանքներն ապահովելու համար։

Մասնավորապես՝ կոմիտեի աշխատակիցների խրախուսման համար նախատեսվելու է 122 միլիոն դրամ։ Կառավարություն ներկայացված որոշման նախագծում Կադաստրի կոմիտեն ընդգծել է, որ համակարգի աշխատակիցների խրախուսման ֆոնդից աշխատակիցների պարգևատրմանն ուղղվող միջոցները չեն գերազանցելու աշխատավարձի ֆոնդի 30 տոկոսը:

Գրասենյակային նյութեր և հագուստ գնելու համար կոմիտեին հատկացվեց 31 միլիոն դրամ, իսկ մեքենաների և սարքավորումների ընթացիկ նորոգման և պահպանման համար՝ 12 միլիոն դրամ։ Բացի այդ՝ 20 միլիոն դրամ տրամադրվեց՝ ռեգիստրների միավորմամբ ինտեգրված միասնական պետական կադաստր ստեղծելու, 56 միլիոն դրամ էլ՝  համակարգչային, պատճենահանման, տեսաներածման սարքավորումների արդիականացման նպատակով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter