Կառավարության որոշմամբ՝ ոստիկանությունը նոր տարածքներ ստացավ
Կառավարությունն այսօրվա նիստին որոշեց պետական սեփականություն հանդիսացող երկու տարածքներ հատկացնել ոստիկանությանը։ Մասնավորապես՝ ոստիկանությանը փոխանցվեց Ծովակալ Իսակովի պողոտայի 25 և Դավթաշեն 2-րդ թաղամաս 62/26 հասցեներում գտնվող հողամասերն ու դրանց վրա գտնվող շենք-շինությունները։
Ոստիկանության հաղորդմամբ՝ Երևանում գտնվող այդ տարածքները 1993 թվականից հանդիսացել են Ներքին գործերի նախարարության ներքին զորքերի զորամասերի տեղակայման վայրը, սակայն ծառայողական անհրաժեշտությունից ելնելով՝ ոստիկանությունն առաջարկել է այդ տարածքները հատկացնել իրեն։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել