HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երկարաձգվել է «Դիաբետոն 60 մգ» դեղի գնման գործընթացը

Կառավարության այսօրվա նիստում հավանության է արժանացել Առողջապահության նախարարության կողմից ներկայացված առաջարկը: Փոփոխություն կատարելով «Հայաստանի Հանրապետության կարիքների համար դիաբետոն 60 մգ դեղի գնման 2015-2019 թվականների գործընթացը կազմակերպելու մասին» որոշման մեջ` 2 տարի ժամկետով երկարաձգվել է «Դիաբետոն 60 մգ» դեղի գնման գործընթացը: Այս մասին տեղեկացնում է Առողջապահության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Այսպիսով, Շաքարային դիաբետով հիվանդները 2020-2021 թվականներին ևս պատշաճ կերպով և անխափան կապահովվեն ֆրանսիական «Լե Լաբողատուաղ Սեղվիե» ընկերության արտադրության «Դիաբետոն ՄՌ 60-ի (գլիկլազիդ)» դեղով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter