HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Մոսկվայում սպանված մարզիկ Աշոտ Բոլյանը Կայարանցի Թևոսիկի եղբոր սպանության գործով վկա էր, Իսրայել Սարգսյանի՝ մտերիմ ընկերը

Մոսկվայում սպանել են թաիլանդական բռնցքամարտի աշխարհի եռակի չեմպիոն, 40-ամյա բռնցքամարտիկ, Հայաստանի քաղաքացի Աշոտ Բոլյանին: Այս մասին հայտնում է ռուսական «РИА Новости»-ն:

Ըստ Ռուսաստանի քննչական կոմիտեի՝ Բոլյանին սպանել են նոյեմբերի 13-ի երեկոյան, Նախիմովյան պողոտայում, Բոլյանը տեղում մահացել է իր մեքենայի մոտ:

Աշոտ Բոլյանը Կայարանցի Թևոսիկ անունով հայտնի Թևոս Սաֆարյանի եղբոր Արթուր Սաֆարյանի սպանության գործով առանցքային վկա էր: Նա մտերիմ հարաբերություններ ուներ Իսրայել Սարգսյանի հետ, որը մեղավոր է ճանաչվել և դատապարտվել Արթուր Սաֆարյանի սպանությունը Մովսես Ներսիսյանին պատվիրելու, ապա սպանության հետքերը թաքցնելու համար Մովսես Ներսիսյանին սպանելու համար:

Բոլյանը նախկինում մտերիմ հարաբերություններ է ունեցել նաև սպանված Արթուր Սաֆարյանի, Սաֆարյանների մտերիմ Տիգրան Ասատրյանի հետ, որը մեղադրյալ է եղել Արթուր Սաֆարյանի սպանության գործով, ապա նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է:

Աշոտ Բոլյանը Արթուր Սաֆարյանի սպանության գործով ցուցմունք է տվել և հայտնել, որ Արթուր Սաֆարյանն ու Իսրայել Սարգսյանը մոտ ընկերներ են եղել՝ բացառելով, որ Սարգսյանը կարող էր շարժառիթ ունենալ Սաֆարյանին սպանելու կամ նրա սպանությունը պատվիրելու համար:

Աշոտ Բոլյանը նաև ցուցմունք է տվել այն մասին, որ կասկածներ ունի, թե Սաֆարյանի սպանությունը, պատվիրել է Տիգրան Ասատրյանը: Ըստ Բոլյանի ցուցմունքի՝ Տիգրան Ասատրյանն իրեն ասել է, որ Թևոս Սաֆարյանն իրեն ֆինանսապես «գցել է»:

Բոլյանը հայտնել էր նաև, որ երկու անգամ իր դեմ մահափորձ է եղել, փորձել են սլաքներն ուղղել դեպի Կայարանցի Թևոսը, բայց.... Նա չէր շարունակել խոսքը:


Լուսանկարը՝ aysor. am կայքից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։