HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կենսաթոշակառուների բողոքների հիման վրա «Հայփոստի» Սարի թաղի բաժանմունքի աշխատակազմը կփոխվի

Կենսաթոշակառուների բողոքների արդյունքում «Հայփոստ» ՓԲԸ 17-րդ փոստային բաժանմունքի աշխատակազմը կփոխվի: Փոփոխության նպատակը արատավոր երևույթին վերջ տալն է: Այս մասին հայտնում է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը:

Նախարարության տեղեկացմամբ` աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը և «Հայփոստ» ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ավագյանը ամիսներ առաջ պայմանավորվել էին ակտիվացնել համագործակցությունը՝ հիմքում դնելով կենսաթոշակառուների շահն ու բարեկեցությունը, վերջ դնելով կենսաթոշակառուներից գումար գանձելու արատավոր սովորությանը:

Հանդիպման ընթացքում կողմերը պայմանավորվել էին ընթացք տալ կենսաթոշակ ստացող յուրաքանչյուր քաղաքացու դիմում-բողոքի: Ուստի, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը դիմած կենսաթոշակառուի բողոքը, որ փոստատարը, կենսաթոշակը վճարելիս, ամեն ամիս նախապես վերցնում է 200-500 դրամ, ներկայացվել էր նաև «Հայփոստ» ՓԲԸ-ին:

Համատեղ իրականացված ստուգման  արդյունքում, գտնելով բողոքի համար բավարար հիմքեր, «Հայփոստ» ՓԲԸ տնօրինությունը որոշում է ընդունել փոխել փոստային բաժանմունքի աշխատակազմը:

Նախարարությունը հավաստիացնում է, որ «Հայփոստ» ՓԲԸ-ի հետ համագործակցությունն այս ուղղությամբ շարունակական է լինելու, և ոչ մի դիմում անարձագանք չի մնալու:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter