HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թումանյանի թբիլիսյան տանը «անկյուն» է ուզում նաև «Արևիկ» հիմնադրամը

Վերջերս Հայաստանի զանգվածային լրատվամիջոցներով տարվում  է ակտիվ քննարկում՝ կապված Հովհ. Թումանյանի Թբիլիսիի տան հետ: Ելնելով օրերս  հաղորդված  տեղեկությունից` պարզվում է, որ տունը կտրամադրվի որոշ կազմակերպություններին, որոնց թվում չէր հիշված մեր կազմակերպությունը, այնինչ մենք ներկայացնում ենք  ՎՐԱՍՏԱՆԻ ՀԱՅ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ «ԱՐԵՎԻԿ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԸ և մանկապատանեկան, կրթադաստիարակչական «ԱՐԵՎԻԿ» համանուն պարբերականը: 10 տարի է, ինչ գոյություն ունի մեր  կազմակերպությունը: Այդ տարիների ընթացքում անց ենք կացրել բազմաթիվ մշակութային և հումանիտար բնույթի միջոցառումներ, որոնց թվում մի քանիսը նվիրված է եղել Մեծ Թումանյանին: Այս տարի կանցկացնենք հիմնադրամի 10-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շարք.

  • մայիսի 30-ին` պատանի նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդես –վաճառք՝ «Մանկական կապիտալ».
  • մայիսի 31-ին` գիտաժողով՝  «Մայրենիի դրվածքը Վիրահայ կրթօջախներում».
  • հունիսի 1-ին` հոբելյանական համերգ՝«Մեր հուսալի շողերը»: Միջոցառումների շարքը կավարտվի տոնական ճաշկերույթով: 

Նշենք, որ «ԱՐԵՎԻԿ» ամսաթերթը, որը 1920-ական թվականներից հետո միակ հայալեզու մանկական պարբերականն է Վրաստանում, հեռավոր գյուղերի երեխաների միակ ուրախությունը, առ այսօր լույս է տեսնում  պրիմիտիվ (բնակարանային) պայմաններում՝ զրկված թե տեխնիկական միջոցներից, (համակարգիչ, ձայնագրիչ, լուսանկարչական ապարատ) և թե աշխատավարձից: Ոչ մի անկյուն չունի ոչ հիմնադրամն իր մանկական  տպագիր և էլեկտրոնային նյութերով, և ոչ էլ ամսաթերթն իր հարուստ բազայով:

Խնդրում ենք, հաշվի առնելով վերոհիշյալը, աջակցել մեզ  Հովհ. Թումանյանի տանը անկյուն ստանալու հարցում:

Այս ամենից բացի` արդեն  4 ամիս է, ինչ ստեղծել ենք Հայոց լեզվի և գրականության գիտական կենտրոն, որը կրում է Հովհ. Թումանյանի անունը: Այն դեռևս իրավաբանորեն գրանցված չէ: Կենտրոնը  պետք է զբաղվի Վրաստանում մայրենիի դրվածքի,  հայալեզու հրատարակչության, թարգմանությունների, գրական կապերի, դասագրքերի, դպրոցական ծրագրերի, հայ ուսանողների և նման հարցերով: Աշխատատեղ ունենալու դեպքում այս կենտրոնի աշխատանքները ևս կանցկացվեն այդտեղ:

Հիմնադրամի վարչություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter