HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ նախկին պատգամավոր Ալեքսան Պետրոսյանի խափանման միջոցի հարցով որոշում կայացնելու

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Արտակ Թադևոսյանի, րոպեներ առաջ հեռացավ խորհրդակցական սենյակ ԱԺ նախկին պատգամավոր,  «Մապի Ալիկ» անունով հայտնի Ալեքսան Պետրոսյանի խափանման միջոցի գործով որոշում կայացնելու: Պետրոսյանին կալանավորելու վերաբերյալ Հատուկ քննչական ծառայության միջնորդության քննությունը սկսվել էր այսօր` ժամը 14:00-ի սահմաններում:

Պետրոսյանը մեղադրվում է փողերի լվացմանն օժանդակելու մեջ: Ավելի վաղ գրել էինք, որ մեղադրանքն առնչվում է Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի վերաբերյալ գործին: Նշենք, որ Հարությունյանը գտնվում է հետախուզման մեջ:

Ալեքսան Պետրոսյանը երկու օր ձերբակալված է եղել, սակայն ձերբակալման որոշումը ոչ իրավաչափ է ճանաչվել, այս պահին նա ազատության մեջ է:

Լուսանկարը՝ aysor.am

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter