HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ճանապարհային ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է իրականացնում մայրաքաղաքում

Ոստիկանությունը տեղեկացնում է, որ Ֆրանսիայի հրապարակում ճանապարհային ոստիկանության՝ մայրաքաղաքը սպասարկող 1-ին սպայական գումարտակը, ուղեկցող հատուկ վաշտի և ճանապարհապարեկային ծառայության բաժնի աշխատակիցները նոյեմբերի 15-ին՝ ժամը 20-ին, կայացած հրահանգավորումից հետո ուժեղացված ծառայության են անցել։

Ճանապարհային երթևեկության տարբեր կանոնների խախտումների փաստերով կազմվել է 50 արձանագրություն։ Ճանապարհային ոստիկանները հայտնաբերել են չորս մեքենա, որոնք շահագործվել են առանց ԱՊՊԱ պայմանագրի։ Պահպանվող հատուկ տարածք տեղափոխվեց երկու տրանսպորտային միջոց, որոնք վարած անձինք վարորդական իրավունքի վկայական չունեին։

Ճանապարհային ոստիկանների ուշադրության կենտրոնում էին նաև չթույլատրվող վայրերում կայանված մեքենաներ հայտնաբերելը։ Այս խախտման փաստերով կազմվեց երեք արձանագրություն։
Ուժեղացված ծառայություններն իրականացվում են անվտանգ երթևեկության ապահովման նկատառումներով՝ երթևեկության մասնակիցների կյանքին ու առողջությանը սպառնացող, նրանց նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորող վարորդներին հայտնաբերելու և պատասխանատվության ենթարկելու նպատակով։

Ճանապարհային ոստիկանության նմանօրինակ միջոցառումները կրում են պարբերական բնույթ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter