HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրդեհ՝ Արայի լեռան լանջին (թարմացված)

19։43

Ժամը 17:20-ին հրդեհը մեկուսացվել է: Հրդեհի մակերեսը կազմում է 15 հա խոտածածկույթ: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է 32 փրկարար ծառայող:

Ժամը 18:10-ին մթության պատճառով աշխատանքները դադարեցվել են: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

14։48

Նոյեմբերի 16-ին, ժամը 11:35 «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղի մոտ` Արայի լեռան լանջին, հրդեհ է բռնկվել: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ լրատվական ծառայությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ այրվում է մոտ 4-5 հա խոտածածկ տարածք և թփուտներ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter